ԼՈՒՐԵՐ: Ցավ
Բուժիչ կոնյակը
Բոլորը գիտեն կոնյակի օգտակար հատկությունների մասին: Այն հատկապես դրականորեն է ազդում անոթների վրա: Երբեմն մի փոքրիկ գավաթ կոնյակն ավելի լավ է ազատում գլխացավից, քան տարբեր տեսակի դեղերը: Իսկ ահա Վիլյամ Լեւի բաղադրատոմսով պատրաստված կոնյակն ազատում է ոչ միայն գլխացավից, այլեւ` հազար ու մի հիվանդությունից: Վիլյամ Լեւն անգլիացի բժիշկ-բնաբան է եւ դեռեւս անցյալ դարի 30-ական թվականներին ստեղծեց յուրօրինակ դեղամիջոց, որն օգտագործվում էր մեր տատիկների ու պապիկների շրջանում, բայց այն հիմնովին մոռացված է այսօր:
Այն հիանալի միջոց է տարբեր հիվանդությունների դեմ: Այս դեղամիջոցով կարելի է բուժել տենդը, կրուպը, անգինան, փորլուծությունն ու էլի շատ հիվանդություններ: Լեւի կոնյակի պատրաստումը շատ հեշտ է: Դրա համար անհրաժեշտ է վերցնել շշի 3/4 մասով կոնյակ (ցանկալի է՝ 5-աստղանի), վրան լցնել լավ չորացած աղ այնքան, որ կոնյակը բարձրանա ու հասնի շշի կափարիչին: Այս ամենից հետո շիշը պետք է թափահարել մի քանի րոպե: Երբ աղը նստվածք տա շշի տակ, այսինքն՝ 20-30 րոպե հետո, ուրեմն դեղամիջոցը պատրաստ է օգտագործման համար: Օգտագործումից առաջ խորհուրդ չի տրվում շիշը թափահարել, քանի որ շշի տակ հավաքված աղը բաց վերքերի դեպքում կարող է ցավի պատճառ դառնալ:
Լեւի կոնյակը ներքին օգտագործման համար երբեք չի կարելի ընդունել մաքուր վիճակում: Այն անպայման պետք է բացել գոլ ջրով` 1 բաժին դեղամիջոցին` 3 բաժին եռջուր: Սովորաբար ներքին օգտագործման համար նախատեսված չափաբաժինը հետեւյալն է` 2 ճաշի գդալ դեղ եւ 6 ճաշի գդալ եռջուր: Իհարկե, թույլ օրգանիզմ ունեցողներին խորհուրդ է տրվում հետեւյալ չափաբաժինը` 1 ճաշի գդալ դեղի եւ 10 ճաշի գդալ եռջրի հարաբերություն: Հիմնականում այս դեղորայքն ընդունվում է օրվա մեջ 1 անգամ: Չնայած այս դեղամիջոցը խթանիչ ազդեցություն է ունենում ստամոքսի աշխատանքի վրա, միեւնույն ժամանակ այն կարող է առաջացնել սրտխառնոց ու փսխում: Այս դեպքում պետք է աշխատել խմել 2 բաժակ ջուր` մինչեւ փսխելը: Փսխումը ցուցանիշն է այն բանի, որ ստամոքսն ինքն է իր միջից հանում այնտեղ հավաքված աղտն ու խարամները: Եթե այն նախատեսված է արտաքին օգտագործման համար, ապա ջրով նոսրացնելու անհրաժեշտությունը չի զգացվի:
Արտաքին կոմպրեսները պետք է միշտ խոնավ լինեն, այդ պատճառով թանզիֆը չորանալիս պետք է անընդհատ թրջել: Իսկ գլխացավերի դեպքում կարելի է 1 ճաշի գդալ դեղը լցնել ձեռքի մեջ ու 20-30 րոպե շարունակ մերսել գլուխը: Միայն քունքերի ու ճակատի հատվածի մերսումն այնքան էլ օգուտ չեն բերում, պետք է մերսել ամբողջ գլուխը: Նման մերսումը սովորաբար անց է կացվում քնելուց առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է շտապ օգնություն:
Լեւի կոնյակի արտաքին օգտագործումը արդյունավետ ազդեցություն կարող է ունենալ կտրվածքների, խայթոցների, այրվածքների, մաշկի նոր սկսվող քաղցկեղի եւ էլի շատ մաշկային հիվանդությունների դեպքում: Դեղի օգտագործման սկզբում, վերքը մշակելիս, զգացվում է ուժեղ ցավ, բայց հետո քիչ-քիչ այն բթանում է ու անհետանում: Բայց պետք է ասել՝ վերջինիս գործածության շնորհիվ վերքը 2 անգամ շուտ է ապաքինվում, եւ որ ամենակարեւորն է` վարակը չի կարող ներթափանցել: Հիվանդ հոդերին օգնելու համար անհրաժեշտ է օրը մի քանի անգամ մերսում կատարել այս բուժիչ հեղուկով: Եթե մերսումը բավական չէ, ուրեմն անհրաժեշտ է նաեւ կոմպրեսներ դնել:
Ականջի ցավի դեպքում խորհուրդ է տրվում երեկոյան արդեն անկողնում հիվանդ ականջի մեջ կաթեցնել 5-6 կաթիլ այս դեղից ու թողնել այնքան ժամանակ, մինչեւ դեղն ինքն իրեն դուրս կթափվի ականջից: Սովորաբար նման 3-անգամյա պրոցեդուրան բավական է: Ռեւմատիզմի ժամանակ 2 շաբաթ շարունակ ցավող մասերը օրը 1-2 անգամ պետք է մերսել բուժիչ կոնյակով:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնի է, միգրենը մեծ կախում ունի արտաքին գործոն-սադրիչներից: Դրանցից են, օրինակ` սթրեսը, հորմոնալ փոփոխությունները...
Հանգստացնող խոսքը և երաժշտությունը վիրահատության ժամանակ նվազեցնում են ցավը և ցավազրկողների պահանջը: Այդպիսի տվյալներ են հայտնել BMJ-ում ներկայացված հետազոտություններով...
Գոտկային ցավերը հաճախ որևէ լուրջ պատճառ չեն ունենում: Նման դեպքերում բժիշկներն այն անվանում են «ոչ սպեցիֆիկ ցավեր»:
Մասնագետների խոսքով, ցավը, որն առաջանում է ծանրություն բարձրացնելիս, հաճախ անցնում է...
Ցողունային բջիջների ընդամենը մեկ ներարկումն ընդունակ է գոտկային ցավից ձերբազատել երեք տարի: Բուժման տվյալ մեթոդն արմատապես կփոխի միջողային սկավառակներն ախտահարող օստեոխոնդրոզով տառապող հիվանդների կյանքը...
Քնի պակասն ազդում է գլխուղեղի սոմատոսենսոր կեղևի, կղզյակային բլթի և հարակից կորիզի վրա, որոնք տարբերակում են՝ ազդակն առաջացնո՞ւմ է ցավ, թե` ոչ, գրում է "Новости Mail.RU"-ն: Ընդ որում, ցավի ընկալունակության և քնի...
Տորոնտոյի և Մակգիլլայի համալսարանների մասնագետները մկների և կամավոր մարդկանց մոտ անցկացրած փորձերի արրդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցավը կանանց և տղամարդկանց մոտ տարբեր ռեակցիաներ է առաջացնում...
Սպոնդիլոարթրոզը հիվանդություն է, որն առաջացնում է ողնաշարի հոդերի բորբոքում, ինչի հետևանքով կաշկանդվում է շարժումների ծավալը ողնաշարում, առաջ է գալիս մշտական լարվածություն, ցավի զգացում: Ողնաշարի գոտկասրբանային հատվածի...
Ցողունային բջիջների ընդամենը մեկ ներարկումն ընդունակ է գոտկային ցավից ձերբազատել երեք տարով: Բուժման տվյալ մեթոդն արմատապես կփոխի միջողային սկավառակներն ախտահարող օստեոխոնդրոզով տառապող հիվանդների կյանքը...
Ամերիկացի գիտնականները մարդու ուղեղում պլացեբոյի յուրահատուկ «կենտրոն» են բացահայտել, որի խթանումը կարող է դառնալ քրոնիկական ցավերի դեմ պայքարի բանալի եւ հանգեցնել օփիումային ցավազրկողներից հրաժարման...
Միգրենով տառապող մարդիկ հաճախ են ասում, որ այս կամ այն մթերքն օգտագործելիս իրենց մոտ նոպաներ են սկսվում: Ի՞նչ կապ կա միգրենի եւ սննդի միջեւ: Այս հարցն ուսումնասիրած University of California-ի գիտնականները հանգել են...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն